Ղալիբաֆ. Սահմանամերձ շրջանները կարևոր հնարավորություններ են Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու համար
(last modified Thu, 16 Jun 2022 04:20:39 GMT )
Հունիս 16, 2022 08:50 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Սահմանամերձ շրջանները կարևոր հնարավորություններ են Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու համար

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հարաբերություններն ընդլայնվում են երեք ուղղություններով՝ ազգային, տարածաշրջանային և սահմանային:

Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդիմուհամեդովն Իրանի խորհրդարանում հանդիպել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։

Հանդիպմանը Ղալիբաֆն, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության համար բարեկամ և հարեւան երկրների հետ հարաբերությունների կարևորությանն, ասել է. «Սահմանային կարողությունները երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևորագույն հնարավորությունն են, և սահմանամերձ շրջանների քաղաքների բնակիչները մշակութային և քաղաքակրթության առումով մոտ են Թուրքմենստանի հետ հարևանությամբ  գտնվող  նահանգներին, ուստի սահմանային հանդիպումները և տեղական հանդիպումները կարող են շատ օգտակար լինել»:

Անդրադառնալով ազգային մակարդակով հարաբերությունների ամրապնդման կարևորությանն Իրանի Իսլամական Խորհրդի նախագահն ասել է. «Տարածաշրջանային համագործակցությունը այնպիսի կազմակերպությունների տեսքով, ինչպիսիք են Իսլամական երկրների կոնֆերանսը և Կասպից ծովի ափամերձ երկրների կազմակերպությունը, կարող են նպաստել տարածաշրջանային խնդիրների շուրջ երկկողմ հարաբերություններին»:

Հանդիպման ընթացքում Սարդար Բերդիմուհամեդովը նշել է, որ Թուրքմենստանի համար շատ կարևոր է  երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը, նշելով. «Հարևանների հետ համագործակցությունը և հարաբերությունների ընդլայնումը Թուրքմենստանի առաջնահերթություններից է, ուստի որպես նախագահ, հարևան երկրներ իմ առաջին այցը իրականացրել եմ Իրան»: