Իրանցի ուսանողները բողոքել են Ադրբեջանի կառավարության հակաիսլամական քաղաքականության դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i174824-Իրանցի_ուսանողները_բողոքել_են_Ադրբեջանի_կառավարության_հակաիսլամական_քաղաքականության_դեմ
Իրանցի մի խումբ ուսանողներ հավաքվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ բողոքելով Բաքվի հակաիսլամական քաղաքականության դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2022 04:25 Asia/Tehran

Իրանցի մի խումբ ուսանողներ հավաքվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ բողոքելով Բաքվի հակաիսլամական քաղաքականության դեմ։

Հանրահավաքն անցկացվել է չորեքշաբթի՝ Ադրբեջանի մուսուլմանների միության առաջնորդ Թալե Բաղերզադեի  հացադուլի 11-րդ օրը։

Ցուցարարներն այրել են Ադրբեջանի ու Իսրայելի դրոշները և Բաքվին կոչ արել վերանայել իր հակաիսլամական քաղաքականությունը: 

Հանրահավաքի ավարտին ներկաներն ընթերցել են հայտարարություն՝  պահանջելով ազատ արձակել  Թալե Բաղերզադեին և մյուս քաղբանտարկյալներին, ինչպես նաև վերանայել  Իսրայելի հետ հարաբերությունները կարգարոլեու Բաքվի որոշումը: