Թեհրանում կայացել է աշխարհի առաջին կին հյուպատոս Դիանա Աբգարի հիշատակին նվիրված միջոցառում
Աշխարհի առաջին կին հյուպատոս Դիանա Աբգարի» հիշատակին նվիրված միջոցառումն անցկացվել է մի խումբ պատգամավորների և Թեհրանում տեղակայված օտարերկրյա երկրների դիվանագետների ներկայությամբ։
Դիանա Հովհաննեսի Աբգարը, հայ գրող և հրապարակախոս, հասարակական գործիչ էր, 1919-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում։ Աշխարհում առաջին կին դիվանագետը
Դիանա Աբգարը մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին՝ 77 տարեկան հասակում։
իրանի հայերեն ռադիոժամի թղթակցի հաղոդմամբ՝ աշխարհի առաջին պատվավոր կին հյուպատոս Դիանա Աբգարի հիշատակին նվիրված՝ «Դիանա Աբգար; Իր ժամանակից առաջ կին» խորագրով միջոցառմանը ներկա էին Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը, Ճապոնիայի դեսպանատան քարտուղար Սատոշի Մացուշիտան, Էստոնիայի պատվավոր հյուպատոս Արմեն Մութաֆյանը, Իսլամական Խորհրդարանի պատգամավորներ և Թեհրանում բնակվող հայկական միւությունների և կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:
Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի ներկայացուցիչ Զոհրե Էլահյանն արարողության ժամանակ ասել է. «Խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովում մենք ունենք գաղափար, որ կարողանանք ընդլայնել մշակութային և կրոնական ընդհանրությունները միաստվածական կրոնների միջև և փոխազդել իսլամի և հայ հավատքի ու համայնքի միջև ընդհանուր հարցերի շուրջ, ինչպիսիք են խաղաղությունը, բարեկամությունը, արդարությունը»:
Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն իր ելությում ոխսել է Դիանա Աբգարի կյանքի և գործունեության մասին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio