Թեհրանում կայացել է աշխարհի առաջին կին հյուպատոս Դիանա Աբգարի հիշատակին նվիրված միջոցառում
https://parstoday.ir/hy/news/iran-i175088-Թեհրանում_կայացել_է_աշխարհի_առաջին_կին_հյուպատոս_Դիանա_Աբգարի_հիշատակին_նվիրված_միջոցառում
Աշխարհի առաջին կին հյուպատոս Դիանա Աբգարի» հիշատակին նվիրված միջոցառումն անցկացվել է մի խումբ պատգամավորների և Թեհրանում տեղակայված օտարերկրյա երկրների դիվանագետների ներկայությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2022 07:41 Asia/Tehran

Աշխարհի առաջին կին հյուպատոս Դիանա Աբգարի» հիշատակին նվիրված միջոցառումն անցկացվել է մի խումբ պատգամավորների և Թեհրանում տեղակայված օտարերկրյա երկրների դիվանագետների ներկայությամբ։

Դիանա Հովհաննեսի Աբգարը, հայ գրող և հրապարակախոս, հասարակական գործիչ էր, 1919-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում։ Աշխարհում առաջին կին դիվանագետը

Դիանա Աբգարը  մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին՝ 77 տարեկան հասակում։

իրանի հայերեն ռադիոժամի թղթակցի հաղոդմամբ՝ աշխարհի առաջին պատվավոր կին հյուպատոս  Դիանա Աբգարի հիշատակին նվիրված՝ «Դիանա Աբգար; Իր ժամանակից առաջ կին» խորագրով միջոցառմանը ներկա էին Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը, Ճապոնիայի դեսպանատան քարտուղար Սատոշի Մացուշիտան, Էստոնիայի պատվավոր հյուպատոս Արմեն Մութաֆյանը, Իսլամական Խորհրդարանի պատգամավորներ և Թեհրանում բնակվող հայկական միւությունների և կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:

Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի ներկայացուցիչ Զոհրե Էլահյանն արարողության ժամանակ ասել է. «Խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովում մենք ունենք գաղափար, որ կարողանանք ընդլայնել մշակութային և կրոնական ընդհանրությունները միաստվածական կրոնների միջև և փոխազդել իսլամի և հայ հավատքի ու համայնքի միջև ընդհանուր հարցերի շուրջ, ինչպիսիք են խաղաղությունը, բարեկամությունը, արդարությունը»:

Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն իր ելությում ոխսել է  Դիանա Աբգարի կյանքի և գործունեության մասին:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio