Բահադորի Ջահրոմի. Իրանը չի լքել բանակցությունների սեղանը
https://parstoday.ir/hy/news/iran-i175104-Բահադորի_Ջահրոմի._Իրանը_չի_լքել_բանակցությունների_սեղանը
Իրանի կառավարության խոսնակն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի լքել բանակցությունների սեղանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2022 13:10 Asia/Tehran
  • Բահադորի Ջահրոմի. Իրանը չի լքել բանակցությունների սեղանը

Իրանի կառավարության խոսնակն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի լքել բանակցությունների սեղանը։

Շաբաթ երեկոյան, անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններին, Ալի Բահադորի Ջահրոմին հեռուստատեսային հարցազրույցում ասել է. «Իսլամական Հանրապետության կառավարությունը երբեք չի լքել բանակցությունների սեղանը, և կառավարությունը չունի իրավունք և իրավասություն՝ շեղվելու Իրանի ժողովրդի իրավունքներից»:

Բահադորի Ջահրոմին հավելել է. «Բանակցություններին զուգահեռ մենք ակտիվացրել ենք մեր հնարավորությունները արտաքին քաղաքականության այլ, այդ թվում՝ հարևան երկրների հետ փոխգործակցության ոլորտում»:

Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Եթե արտաքին քաղաքականության ոլորտում ժողովուրդը կառավարության երաշխավորը լինի, այդ ժամանակ արդյունք է գոյանալու»: