Իրանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր
https://parstoday.ir/hy/news/iran-i175144-Իրանի_և_Թուրքմենստանի_ԱԳ_նախարարները_հեռախոսազրույցում_քննարկել_են_տարածաշրջանային_մի_շարք_հարցեր
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մուրադովը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոշ տարածաշրջանային խնդիրներ և Աշխաբադում կայանալիք մերձկասպյան պետությունների առաջիկա գագաթնաժողովը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 20, 2022 07:37 Asia/Tehran
  •  Իրանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մուրադովը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոշ տարածաշրջանային խնդիրներ և Աշխաբադում կայանալիք մերձկասպյան պետությունների առաջիկա գագաթնաժողովը:

Հեռախոսազրույցում անդրադառնալով Թեհրանում երկու նախագահների վերջին հանդիպմանը, Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ այցը բեկումնային էր երկու երկրների հարաբերություններում և ազդեցություն կունենա  երկու հարևանների բարեկամական հարաբերությունների զարգացման վրա։

Թուրքմենստանի ԱԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով Թեհրանում այդ երկրի նախագահին հյուրընկալելու կապակցությամբ, նշել է, որ այցը նշանավորում է երկու երկրների հարաբերությունների նոր գլխի սկիզբ։

Նա մեկ անգամ  կրկնել է իր երկրի նախագահի պաշտոնական հրավերն ԻԻՀ նախագահին՝ մասնակցելու Աշխաբադում կայանալիք մերձկասպյան երկրների գագաթնաժողովին։