Բահադորի Ջահրոմի. Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևանության դիվանագիտությունն է
Իրանի կառավարության տեղեկատվության խորհրդի խոսնակն ու նախագահն ասել է. «Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևանության դիվանագիտությունն է»:
Էմիգրանտների միջազգային օրվ կապակցությամբ Իրանում բնակվող մի խումբ օտարերկրյա մասնագետների ու գործարարների հետ հանդիպման ժամանակ, Ալի Բահադորի Ջահրոմին ասել է. «Իրանի ժողովուրդն իր պատմական, քաղաքակրթական, լեզվական, մշակութային և կրոնական ընդհանրությունների շնորհիվ, խորը կապեր ունի հարևան երկրների հետ: Այս ընդհանրությունները մերձեցնում են տարածաշրջանի ժողովուրդներին: Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևանության դիվանագիտությունն է, ինչը նպաստելու է քաղաքացիների և գործարարների միջև փոխգործակցության մակարդակի բարձրացմանը»:
Անդրադառնալով արևմտյան երկրներում էմիգրանտների իրավունքների խախտումներին, Ջահրոմաին հավելել է. «Արևմտյան երկրները մարդու իրավունքների պաշտպանի հավակնություն ունեն, մինչդեռ նրանց ամոթալի որոշումներն ու վերաբերմունքը, ինչպիսին է Բրիտանիայից ներգաղթյալների տեղափոխումը Ռուանդա, ցույց է տալիս նրանց անմարդկային բնույթը, որը պետք է գրանցվի պատմության մեջ»: