Թեհրանը և Բաքուն խորացնում են մշակութային հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i175220-Թեհրանը_և_Բաքուն_խորացնում_են_մշակութային_հարաբերությունները
ԻԻՀ և Ադրբեջանի մշակույթի նախարարները, Թեհրանում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ, ընդգծել են մշակութային և արվեստի ոլորտներում հարաբերությունների, փոխգործակցության և երկկողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2022 03:00 Asia/Tehran

ԻԻՀ և Ադրբեջանի մշակույթի նախարարները, Թեհրանում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ, ընդգծել են մշակութային և արվեստի ոլորտներում հարաբերությունների, փոխգործակցության և երկկողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Երկուշաբթի  օրը, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովի հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով երկու երկրների պատմական, քաղաքակրթական և մշակութային հարաբերություններին և համատեղ գործունեությանը, Մոհամմադ Մեհդի Էսմայիլին հույս է հայտնել, որ  իր ադրբեջանցի գործընկերոջ այցն Իրան կարող է ճանապարհ հարթել երկու երկրների միջև համատեղ  հեռանկարային  քայլերի  համար։

Ադրբեջանի մշակույթի նախարարը մամուլի ասուլիսում ասել է. «Բաքուն  համոզված է, որ երկու երկրների հարաբերությունները  բարեկամությունից առավել են և կարող են էլ ավելի ընդլայնվել»։

Նա նշել է, որ իր այցի նպատակը քաղաքական, տնտեսական, սոցիալական համագործակցությանը զուգահեռ մշակութային համագործակցության ըդնլայնումն է:

Ասուլիսի ավարտին Անար Քարիմովն իր իրանցի գործընկերթջը հրավիրել է այցելել Ադրբեջան, հույս հայտնելով, որ այդ այցը ենթահող կստեղծի հուշագրի ստորագրման համար և կնպաստի երկու երկրների միջև մշակութային և գեղարվեստական ​​հարաբերությունների ամրապնդմանը։