Իրանը լուսանկարներում-Իրանի Արաք քաղաքում ընթանում է ծաղիկների ու բույսերի ցուցահանդես
https://parstoday.ir/hy/news/iran-i175358-Իրանը_լուսանկարներում_Իրանի_Արաք_քաղաքում_ընթանում_է_ծաղիկների_ու_բույսերի_ցուցահանդես
Արաքի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում անցկացվում է ծաղիկների և բույսերի, այգեգործական և ջերմոցային սարքավորումների ու դեղաբույսերի 9-րդ ցուցահանդեսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2022 12:36 Asia/Tehran

Արաքի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում անցկացվում է ծաղիկների և բույսերի, այգեգործական և ջերմոցային սարքավորումների ու դեղաբույսերի 9-րդ ցուցահանդեսը։

2022 թվականի հունիսի 19-ին մեկնարկած Արաքի ծաղիկների և բույսերի, այգեգործական ու ջերմոցային սարքավորումների և դեղաբույսերի ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 24-ը: Այս օրերին  ցուցահանդեսը հատկապես Իրանի ծաղկի քաղաք՝ Մահալաթի ծաղկի արտադրողների ներկայությամբ  հյուրընկալելու է ծաղիկների և դեղաբույսերի սիրահարներին ու զբոսաշրջիկներին: 

Արաքի ծաղիկների և բույսերի 9-րդ ցուցահանդեսը կայացել է ծաղիկների և դեղաբույսերի արտադրության ոլորտում վերջին ձեռքբերումները ցուցադրելու, ինչպես նաև ծաղիկների առևտրի և իրանական ծաղկի շուկայի զարգացման համար անհրաժեշտ ենթահող ապահովելու նպատակով։

Արաքի  ցուցահանդեսի տնօրեն Համեդ Խորշիդին IRAN PRESS լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Մարքազի նահանգում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է ծաղիկների, բույսերի և դեղաբույսերի ցուցահանդեսը, իսկ այս տարի ցուցահանդեսում ցուցադրվել են ավելի քան 5000 տեսակի ծաղիկներ և բույսեր։