Կայացել է Լավրով-Ռայիսի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i175398-Կայացել_է_Լավրով_Ռայիսի_հանդիպումը
Չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարարը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2022 02:31 Asia/Tehran

Չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարարը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրավերով չորեքշաբթի օրը Թեհրան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ այաթոլլա Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Այցի ընթացքում, երկու երկրների պաշտոնյաները կքննարկեն երկարաժամկետ համագործակցության համաձայնագրի ստորագրման և արևմտյան պատժամիջոցների խստացման  պայմաններում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր։

Բանակցությունների առանցքում կլինի նաև Սիրիայի և Աֆղանստանի հետ կապված տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցությունը։

Ռուս և իրանցի պաշտոնայները կքննարկեն նաև  միջուկային  բանակցությունների հարցը: