Բրիգադի գեներալ Սաբահիֆարդ. Իրանի բանակի ՀՕՊ-ը տարածաշրջանային և համաշխարհային ուժ է
Հունիս 24, 2022 03:15 Asia/Tehran
Բանակի ՀՕՊ զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Սաբահիֆարդն արևմտյան ՀՕՊ գոտի կատարած այցի ժամանակ, նշել է, որ երկրի ՀՕՊ ուժերի առաջընթացը զսպող գործոն է:
Սաբահիֆարդը հավելել է. «Այսօր ՀՕՊ ուժերի տեխնիկայի մեծ մասն արտադրվում է Իրանում: ՀՕՊ-ը զարգանում է ամեն ակնթարթ, ապացուցելով, որ տարածշարջանային ու համաշխարհային ուժ է»:
Նա հավելել է. «Այսօր պատերազմները կենտրոնացած են օդային հարվածների և հակաօդային պաշտպանության վրա: Պատերազմի ժամանակ հակամարտող կողմերն առաջին հերթին թիրախավորում են ՀՕՊ ուժերը»:
Գեներալ Սաբահիֆարդն ասել է. «Իրան-Իրաք պատերազմի ժամանակ մեր երկրի զինված ուժերն օգտագործել են այն ամբողջ տեխնիկան, որը թշնամին կարծում էր, թե մենք չենք կարող օգտագործել իր դեմ»։
Պիտակ