Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են միակողմանի պատժամիջոցների անօրինականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i175488-Իրանն_ու_Ռուսաստանն_ընդգծել_են_միակողմանի_պատժամիջոցների_անօրինականությունը
Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են միակողմանի ու կամայական պատժամիջոցների անօրինականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2022 03:56 Asia/Tehran

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են միակողմանի ու կամայական պատժամիջոցների անօրինականությունը:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, իր թվիթերյան  միկրոբլոգում  գրել է. «Մենք բովանդակալից բանակցություններ ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումները»։

Նա հավելել է, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է կամայական պատժամիջոցների անօրինականությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Մենք պայմանավորվեցինք ակտիվացնել  պայմանավորվածությունների լիարժեք իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը»։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Թեհրան կատարած այցի ընթացքում, հանդիպել էր ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի հետ: