Իրանը կանգնած է Աֆղանստանի երկրաշարժից տուժած ժողովրդի կողքին
Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտե Ռավանչին իր ցավակցությունն է հայտնել Աֆղանստանում երկրաշարժի զոհերի ժողովրդին ու ընտանիքներին։
Չորեքշաբթի վաղ առավոտյան Աֆղանստանի հարավ-արևելքում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը մինչ այժմ խլել է առնվազն 1500 մարդու կյանք, զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, աճելու է:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես Աֆղանստանի հարևան, կանգնած է Աֆղանստանի ժողովրդի կողքին, չնայած այն բանին, որ Իրանն արդեն օդային ճանապարհով մարդասիրական օգնության երկու խմբաքանակ է ուղարկել Աֆղանստանի երկրաշարժից տուժած շրջաններ», ՄԱԿ-ում, Աֆղանստանի հարցով Անվտանգության խորհրդի նիստում ասել է Թախտե Ռավանչին:
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին նույնպես հինգշաբթի օրը կոչ է արել ազատ արձակել Աֆղանստանի ակտիվները այն երկրների կողմից, որոնք առգրավել կամ արգելափակել են դրանք՝ հակասելով միջազգային և մարդասիրական չափանիշներին:
Իր ելույթում Էրշադին ընդգծել է Իրանի անսասան հավատարմությունը խաղաղ բնակչության պաշտպանության հարցին, ինչպես նաև կանխելու ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, և բոլոր երկրների հանձնառությունը պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ հատկապես երեխաներին Եվ երիտասարդներին ներկա աղետալի վիճակում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio