Ժնևի ազգային միությունների ղեկավարները ողջունել են Իրանի Կարմիր մահիկի առաջարկները
Իրանի Կարմիր մահիկի ղեկավարն ասել է.«Չորս միջազգային աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ Իրանի Կարմիր մահիկի առաջարկը, ողջունվել է Ժնևի ազգային միությունների ղեկավարների կողմից»։
Փիր Հոսեյն Քոլիվանդը, ով Ժնևում մասնակցում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի կանոնադրության ժողովներին, տեղեկացրել է, որ եզրափակիչ հանդիպմանն ազգային մությունների ղեկավարները ողջունել են Իրանի առաջարկները :
Քոլիվանդն ասել է.«Միությունների ղեկավարները ողջունել են գիտելիքի կառավարման, նորարարության և փոփոխության, կլիմայի փոփոխության և ճանապարհատրանսպորտային պատահարների կառավարման գլոբալ աշխատանքային խմբեր ձևավորելու Իրանի առաջարկը և հաշվի առնելով ԻԻՀ Կարմիր մահիկի փորձը և հնարավորությունները, մի քանի աշխատանքային խմբերի պատասխանատվությունը փոխանցվել է այդ կառույցին»: