Ամիր Աբդոլլահյան. Աֆղանստանը պետք է լուծի Հիլմենդի ջրի նկատմամբ իրավունքի հարցը
Ուրբաթ օրը, «Թալիբան»-ի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ամիր Խան Մոթաքիի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն այդ երկրի ղեկավար մարմնին կոչ է արել լուրջ համագործակցել Հիլմենդի ջրի նկատմամբ Իրանի իրավունքների հարցը լուծելու համար:
Ցավակցություն հայտնելով Աֆղանստանում տեղի ունեցած վերջին երկրաշարժի և զոհերի կապակցությամբ, Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Աֆղանստանի կառավարիչ մարմինը պետք է համագործակցի փոխադարձ պարտավորությունների իրագործման հարցում ՝ համաձայն երկու երկրների միջև սահմանային ջրերի ջրային իրավունքների վերաբերյալ կնքված պայմանագրերի և լուծելով այս հարցն այն վերածի երկու երկրների և ժողովուրդների միջև համագործակցության ու բարեկամության ամրապնդման գործոնի»։
Ամիր Խան Մոթաքին, գնահատելով Աֆղանստանի երկրաշարժից տուժածներին Իրանի ցուցաբերած օգնությունը, ողջունել է երկկողմ խորհրդակցությունների շարունակությունը և ԻԻՀ ջրային իրավունքների ապահովման հարցին հետամուտ լինելու նպատակով էներգետիկայի նախարարության մասնագիտացված պատվիրակության գործուղումը: