Ղարիբաբադին արձագանքել է Մոնաֆեղին խմբավորման հանդիպմանը Մայք Փենսի ներկայությանը
Իրանի դատական համակարգի միջազգային հարցերով շտաբի պետի տեղակալ ու մարդու իրավունքների շտաբի քարտուղարն արձագանքել է Մոնաֆեղին խմբավորման հանդիպմանը Մայք Փենսի ներկայությանը:
Հինգշաբթի օրը Մայք Փենսն Ալբանիայում մասնակցել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նիստին և հանդիպել խմբավորման առաջնորդ Մարիամ Ռաջավիի հետ։
Իսկ անցյալ տարի կայացած հանդիպմանը Մայք Փնեսը հանդես էր եկել ելույթով:
Ուրբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, Քազեմ Ղարիբաբադին նշել է. «Մոնաֆեղին խմբավորման ահաբեկիչների հետ Մայք Փենսի հանդիպումը վկայում է ահաբեկչությանն ԱՄՆ ռեժիմի աջակցության և Իրանի ժողովրդի հանդեպ ատելության մասին, որոնցից 17000-ը սպանվել է այս տխրահռչակ արյունարբու խմբի կողմից»:
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը պատասխանատու է ավելի քան 17000 իրանցիների սպանության համար, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորներ, պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, սովորական քաղաքացիներ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների։