Իրանը երկրորդ անգամ գործարկել է Zol-Jannah արբանյակակիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i175696-Իրանը_երկրորդ_անգամ_գործարկել_է_zol_jannah_արբանյակակիրը
Իրանը երկրորդ անգամ հաջողությամբ գործարկել է Zol-Jannah արբանյակակիրը, նախապես որոշված ​​հետազոտական ​​նպատակներով։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հունիս 26, 2022 14:16 Asia/Tehran

Իրանը երկրորդ անգամ հաջողությամբ գործարկել է Zol-Jannah արբանյակակիրը, նախապես որոշված ​​հետազոտական ​​նպատակներով։

Zol-Jannah-ը եռաստիճան արբանյակակիր է, աշխատում է համակցված վառելիքով:  Յուրաքանչյուր հետազոտական ​​արձակման ժամանակ  գնահատվում է արբանյակակրի տարբեր փուլերի կատարումը:

Եռաստիճան Zol-Jannah արբանյակակիրը տեխնիկական յուրահատկությունների առումով, մրցունակ է աշխարհի առաջատար արբանյակների հետ: Այն ունի երկու փուլ պինդ  վառելիքով աշխատող շարժիչ և  մեկ փուլ հեղուկ վառելիքով աշխատող  շարժիչ:

Կայունացնելով տեխնոլոգիան և ապահովելով արբանյակի ճիշտ աշխատանքը՝ Zol-Jannah-ը կկարողանա 500 կմ ուղեծրում տեղակայել մինչև 220 կգ քաշով բեռներ։

Օգտագործելով արբանյակակրի գործարկման արդյունքում  ստացված  ինֆորմացիան, սկսվել է այս համակցված արբանյակակրի մշակման երրորդ փուլը:

Zol-Jannah արբանյակն առաջին անգամ փորձարկվել և գնահատվել է 2020 թվականին՝ նպատակ ունենալով հասնել երկրի ամենահզոր պինդ վառելիքով աշխատող շարժիչի տեխնոլոգիային։