Ջեբելի. Իրան-Սիրիա հարաբերությունների մակարդակի բարելավումը պահանջում է լրատվամիջոցների հետ հարաբերությունների բարելավում
Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության ղեկավարն ասել է. «Թեհրանի և Դամասկոսի հարաբերությունները բարելավելու համար անհրաժեշտ է ԶԼՄ-ների համագործակցության ընդլայնումը»:
Կիրակի օրը, Սիրիա ժամանելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Փեյման Ջեբելին ասել է, որ Իրանը հավատարիմ է Սիրիայի հետ տեղեկատվության ոլորտում համագործակցության ընդլայնմանը։
Նա հավելել է, որ իրանական և սիրիական լրատվամիջոցների միջև համագործակցության խթանումը կնպաստի բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարելավմանը։
Նա նաև ասել է, որ ԻԻՀ և Սիրիայի պաշտոնյաների փոխադարձ հանդիպումները, հատկապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջին այցը Թեհրան, հնարավորություն են ընձեռել զարգացնելու մշակութային հարաբերությունները երկու ժողովուրդների և կառավարությունների միջև։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio