Իրանն ու Արգենտինան պաշտոնապես դիմել են BRICS-ին անդամակցելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i175878-Իրանն_ու_Արգենտինան_պաշտոնապես_դիմել_են_brics_ին_անդամակցելու_համար
ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակը հաստատել է Իրանի ու Արգենտինային կողմից BRICS-ին անդամակցելու համար վերջիններիս կողմից ներկայացված դիմումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 28, 2022 18:03 Asia/Tehran
  • Իրանն ու Արգենտինան պաշտոնապես դիմել են BRICS-ին անդամակցելու համար

ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակը հաստատել է Իրանի ու Արգենտինային կողմից BRICS-ին անդամակցելու համար վերջիններիս կողմից ներկայացված դիմումը:

Tass լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարիա Զախարովան երեկ (երկուշաբթի) հաստատել է, որ Արգենտինան և Իրանը դիմել են BRICS կազմակերպությանն անդամակցելու համար, որը բաղկացած է Բրազիլիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից։

Զախարովան հավելել է.«Մինչ Սպիտակ տունը մտածում էր աշխարհում ինչ-որ բան կկրճատի, կարգելի և կվնասի, Արգենտինան և Իրանը դիմել են BRICS-ին անդամակցելու համար»:

BRICS-ի գագաթնաժողովի անցկացման պատասխանատուները նշել են, որ հիմնական թեման գլոբալ զարգացման վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններն են:

BRICS-ը ներկայացնում է աշխարհի բնակչության կեսը և կազմում է համաշխարհային տնտեսական հզորության զգալի մասը: BRICS Plus գագաթնաժողովին Արևմտյան Ասիայի տարածաշրջանից հրավիրված է միայն Իրանը։