Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծմանը
ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կոլբայի հետ հեռախոսազրույցում հայտարարել է այդ երկրում ճգնաժամի լուծմանն աջակցելու Իրանի պատրաստակամության մասին։
Հեռախոսազրոյցում, վերստին ընդգծելով, որ Իրանը դեմ է պատերազմին և այդ դիրքորոշումը չի փոփոխվել, Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել ճգնաժամի դիվանագիտական լուծմանը:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ հաշվիա ռնելով ճգնաժամի արմատները, դեմ ենք պատերազմին և այն չենք համարում հարցերի լուծման հարմար լուծում»։
Նա նշել է. «Մենք պատրաստ ենք մասնակցել համաձայնագրին, որով նախատեսվում է Սև ծովում միջանցք բացել հացահատիկի փոխադրման համար»:
Իրանի արտգործնախարարն իր ուկրաինացի գործընկերոջը հրավիրել է նաև այցելել Թեհրան։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կոլբան շնորհակալություն է հայտնել Իրանին՝ պատերազմի կապակցությամբ որդեգրած դիրքորոշման ու այն մերժելու համար, և ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ընդունել ցանկացած օգնություն և քաղաքական աջակցություն՝ ճգնաժամին վերջ տալու համար։