Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի խորհրդականի հետ.
Իրանի ԱԳ նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդականը և ՄԱԿ-ի Լիբանանի հարցերով հատուկ համակարգողը մտքեր են փոխանակել Լիբանանի և Սիրիայի վերջին զարգացումների շուրջ:
Երեքշաբթի օրը Ալի Ասղար Խաջին ընդունել է ՄԱԿ-ի Լիբանանի հարցերով հատուկ համակարգող տիկին Ժոաննա Վերոնիկային, որի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան:
Ողջունելով Լիբանանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը՝ Ալի Ասղար Խաջին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կաջակցի Լիբանանում քաղաքական գործընթացին և ՄԱԿ-ի ջանքերին՝ ուղղված երկրի քաղաքական ու տնտեսական խնդիրների լուծմանը։
Անդրադառնալով Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումներին և այս ռեժիմի կողմից Լիբանանի օդային տարածքի խախտմանը, Խաջին կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը լուրջ պատասխան տալ Սիոնիստական ռեժիմի շարունակվող ոտնձգություններին: