Իրանը ներկայացրել է բանակի ռազմավարական նավատորմի առաջին անօդաչու թռչող սարքը
https://parstoday.ir/hy/news/iran-i177232-Իրանը_ներկայացրել_է_բանակի_ռազմավարական_նավատորմի_առաջին_անօդաչու_թռչող_սարքը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարի ներկայությամբ ներկայացվել է ԻԻՀ բանակի ծովուժի հարավային նավատորմի առաջին անօդաչու թռչող սարքերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2022 12:25 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարի ներկայությամբ ներկայացվել է ԻԻՀ բանակի ծովուժի հարավային նավատորմի առաջին անօդաչու թռչող սարքերը։

Իրանի բանակի ծովուժի ռազմավարական նավատորմի ԱԹՍ-ների ստորաբաժանումը բաղկացած է նավերի և սուզանավերի ստորաբաժանումներից, որոնք կրում են բոլոր տեսակի մարտական ​​անօդաչու թռչող սարքեր: 

Ուրբաթ օրը՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսավիի և ԻԻՀ ռազմավարական ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Շահրամ Իրանիի ներկայությամբ, ներկայացվել են ԻԻՀ բանակի ծովուժի հարավային նավատորմի առաջին անօդաչու թռչող սարքերը։

Արարողությանը ներկայացվել են բանակի և պաշտպանության նախարարության կողմից արտադրված մի շարք առաջադեմ և արդի անօդաչու թռչող սարքեր՝ գիտելիքահեն կենտրոնների աջակցությամբ:  Ցուցադրվել են Փելիքան, Հոմա, Արաշ, Չամրոշ, Ժուբին, Աբաբիլ 4 և Բավար 5 ԱԹՍ-ները, որոմք թռիչք են իրականացրել  Հնդկական օվկիանոսի ջրերի վրայով և ցուցադրել իրենց հնարավորությունները։

Հաղորդման համաձայն, բացի լողացող ստորաբաժանումների տախտակամածից, բոլոր տեսակի ծովային և ուղղահայաց անօդաչու թռչող սարքերի թռիչքից, առաջին անգամ մարտական ​​անօդաչու թռչող սարքեր են թռչել իրանական «Ֆաթեհ» սուզանավից և «Կիլո» դասի «Թարեղ» սուզանավից։ 

Գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին լրագրողներին ասել է. «Հաշվի առնելով գերիշխանության համակարգի ագրեսիան՝ անհրաժեշտ է օրեցօր մեծացնել երկրի պաշտպանական հզորությունը»։

Ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Նոր ձեռքբերումով՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական նավատորմը, օվկիանոսների խորքերում օդային  գերակայությանը հաստատելուց բացի, կկարողանա հետախուզության ոլորտում ​​նավերի և սուզանավերի ստորաբաժանումներից կիլոմետրեր հեռավորության վրա բարելավել իր հնարավորությունները»: