Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է Ուկրաինայի հետ համապարփակ հարաբերությունների զարգացման
https://parstoday.ir/hy/news/iran-i177276-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_պատրաստ_է_Ուկրաինայի_հետ_համապարփակ_հարաբերությունների_զարգացման
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համակողմանի զարգացնել և ընդլայնել Ուկրաինայի հետ հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական և գյուղատնտեսական ոլորտներում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2022 03:56 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է Ուկրաինայի հետ համապարփակ հարաբերությունների զարգացման

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համակողմանի զարգացնել և ընդլայնել Ուկրաինայի հետ հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական և գյուղատնտեսական ոլորտներում»։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կոլբայի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանը ևս մեկ անգամ ընդգծել  է, որ Իրանը սկզբունքորեն դեմ է պատերազմին:

Նա նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է պատերազմին Աֆղանստանում, Եմենում, Պաղեստինում,  Ուկրաինայում»:

Մերժելով Իրանի դեմ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի անհիմն մեղադրանքները՝ կապված Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի վաճառքի հետ, որոնք «պետք է կիրառվեն  Ուկրաինայի դեմ պատերազմում», Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ օկուպացված տարածքներ այցից  առաջ հնչեցված նման հայտարարություններն ունեն  կոնկրետ քաղաքական նպատակներ:

Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ այլ երկրի մեղադրանքները վնասեն Կիևի և Թեհրանի միջև բարեկամական հարաբերություններին, և պատրաստակամություն է հայտնել համակողմանիորեն ընդլայնել երկկողմ հարաբերությունները և բացել Իրանի հետ հարաբերությունների նոր գլուխ։