Թավրիզը՝ ձեռագործ կաշվե կոշիկների արտադրության կենտրոն՝ արտահանման հնարավորությամբ
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մայրաքաղաք Թավրիզում գտնվող միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում, արդյունաբերության ներկայացուցիչների ներկայությամբ կայացել է պայուսակների և կոշիկի արդյունաբերության, մեքենաների ու կաշվե իրերի 23-րդ մասնագիտացված ցուցահանդեսը։
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Արևելյան Ատրպատական, Թեհրան, Սպահան, Արաք, Զանջան և Խորասան-Ռազավի նահանգներից կաշվի, կոշիկի արդյունաբերության հումքի և սարքավորումների, ձեռագործ կաշվե պայուսակների և կոշիկի, սպորտային և անվտանգության կոշիկների արտադրողները, Թավրիզում ակտիվ մասնակցություն են ոգնեցել պայուսակների և կոշիկների մասնագիտացված ցուցահանդեսին:
Մասնագիտացված ցուցահանդեսի անցկացման նպատակն էր ներկայացնել և ցոցադրել Իրանի պայուսակների և կոշիկի, հատկապես ձեռքով ասեղնագործված կաշվի և հաստոցային կոշիկների հնարավորությունները, որպեսզի այս արժեքավոր ապրանքն աշխարհի տարբեր երկրներ արտահանելու հարթակ ստեղծվի։
Այս ցուցահանդեսը տեղի է ունեցել չորս օրով (13-16 հուլիսի, 2022թ.)-ը Թավրիզի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio