Շնորհավորանք «Ղադիր խոմ» տոնի կապակցությամբ
Հուլիսի 18-ին նշվում է մուսուլմանական ամենամեծ տոներից «Ղադիր խոմ»-ը:
«Ղադիր խոմ»-ը Մեքքայի ու Մեդինայի միջև գտնվող տարածք է, որտեղ իսլամի մեծարգո մարգարե Մոհամմեդն իր հրաժեշտի Հաջջի ժամանակ հայտարարեց, որ աշխարհի շիաների առաջին առաջնորդ Էմամ Ալին փոխարինելու է իրեն:
Իսլամի մեծարգո մարգարեն «Ղադիր խոմ»-ի հայտնի քարոզում ասաց. «Այսուհետը Ալին կառաջնորդի նրանց, ում առաջնորդել եմ ես»:
Իսլամական վկայություններում, որպես «Էյդ-ալ-աքբար» կամ մեծ տոն հիշված «Ղադիր խոմ» տոնը կարելի է համարել աստվածային բոլոր կրոնների տոնը, քանի որ այդ օրն աստվածային բոլոր առաքյալների կրած նեղությունները պարգևատրվում են:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը «Ղադիր Խոմ» բարեբաստիկ տոնի կապակցությամբ շնորհավորում է աշխարհի բոլոր շիաներին, և ազատախոհներին: