Ռայիսի. ՍԻրիայոմ ամերիկացիների ներկայության համար պատճառ չկա
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Սիրիայում, ամսնավորապես Եփրատի արևելքում ամերիկացիների ներկայության պատճառ չկա և նրանք պտեք է դուրս գան այնտեղից ու տարածքները պետք է հայտնվեն երկրի օրինական իշխանությունների վերահսկողության տակ»:
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին՝ Սիրիայում խաղաղության հաստատման նպատակով Աստանայի բանակցությունների յոթերորդ հանդիպմանը մասնակցելու համար:

Նա հավելել է. «Հանդիպմանն ընդգծվել է Սիրիայի օրինական կառավարության ինքնիշխանությունն այս երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ»։

ԻԻՀ նախագահը նշել է, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է նաև ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը:
Նշելով, որ ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար Ղասեմ Սոլեյմանին ահաբեկչության դեմ պայքարի խորհրդանիշ էր, Ռայիսին հավելել է. «Ահաբեկչության դեմ Իրանի պայքարն արդյունավետ է եղել և եթե այդ անողոք պայքարը շարունակվի, միանշանակ հաջողություն կունենա»:
ԻԻՀ նախագահը նշել է. «Հանդիպմանն ընդգծվել է Սիրիյաի ինքնիշխանության խախտմանն ուղղված ցանակացած գործողությունից զերծ մնալու անհրաժեշտությունը և ցանակցած քայլ պետք է ուղղղված լինի օրինական իշխանության ամրապնդմանը»:

Նրա խոսքով.«Հանդիպմանը ներկա երկրենրի ղեկավարները դատապարտել են Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումնեը և պահանջել դրանց դադարեցումը: Նրանք ընդգծել են, որ այս հարդձակումները խախտում են Սիրիայի ինքնիշխանութունը և այդ երկրի ժողովրդի իրավունքները»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ Սիրիայի կառավարության հետ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը անհրաժեշտ է խաղաղություն հաստատելու և Սիրիայի անվտանգությունն ապահովելուն ուղղված պայմանավորվածություններ իրականացնելու համար, և այդ գործընթացը պետք է շարունակվի: