Ամիր Աբդոլլահյանն Իրաքի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Զախո քաղաքի հրետակոծությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i177714-Ամիր_Աբդոլլահյանն_Իրաքի_արտգործնախարարի_հետ_հեռախոսազրույցում_դատապարտել_է_Զախո_քաղաքի_հրետակոծությունը
Իրանի արտաքին գործերի նախարարը դատապարտելով Զախո քաղաքի հրետակոծությունը, ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հաստատակամ աջակցությունն Իրաքի կայունությանն ու անվտանգությանը։
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Հուլիս 21, 2022 18:57 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանն Իրաքի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Զախո քաղաքի հրետակոծությունը

Իրանի արտաքին գործերի նախարարը դատապարտելով Զախո քաղաքի հրետակոծությունը, ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հաստատակամ աջակցությունն Իրաքի կայունությանն ու անվտանգությանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Իրաքի Քուրդիստանի հյուսիսում գտնվող Դոհուկ նահանգի Զախո  քաղաքի հրետակոծությունը։

Վշտակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին, Իրաքի կառավարությանն ու ժողովրդին՝ Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Իրանի աջակցությունն Իրաքի կայունությանն ու անվտանգությանը։

Ամիր Աբդոլլահյանն Իրաքի ԱԳ նախարարին տեղեկացրել է սահմանային խնդիրների լուծման խաղաղ միջոցների կիրառման վերաբերյալ ընդունված որոշումների և Թեհրանում Աստանայի գագաթնաժողովին մասնակցած երեք երկրների ղեկավարների տեսակետների մասին։

Իրաքի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով Իրանի կառավարությանն ու ժողովրդին հայտնած ցավակցության համար, ասել է.«Զախո քաղաքի հանգստավայրերից մեկի հրետակոծությունը համարվում է Իրաքի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում և  այդ տարածքում ահաբեկչական խմբավորման ներկայության մասին  անհիմն հայտարարությունը  չի համապատասխանում  իրականությանը»: