Թախթռավանչի. Անհրաժեշտ է չեղարկել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i177720-Թախթռավանչի._Անհրաժեշտ_է_չեղարկել_Սիրիայի_դեմ_միակողմանի_պատժամիջոցները
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին կոչ է արել չեղարկել Դամասկոսի դեմ միակողմանի պատժամիջոցները և հումանիտար օգնություն տրամադրելիս հարգել երկրի քաղաքական ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2022 04:22 Asia/Tehran
  • Թախթռավանչի. Անհրաժեշտ է չեղարկել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին կոչ է արել չեղարկել Դամասկոսի դեմ միակողմանի պատժամիջոցները և հումանիտար օգնություն տրամադրելիս հարգել երկրի քաղաքական ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Հինգշաբթի օրը, ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի վետոյի քննարկման թեմայով  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթումՙ մաջիդ Թախթռավանչին հայտարարել է. «Սիրիայի հումանիտար հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է. Թեհրանը մշտապես աջակցել է Սիրիային մարդասիրական օգնության տրամադրմանը՝ անկախության, մարդասիրության և չեզոքության հարգման սկզբունքների հիման վրա»:

Նա հավելել է. «Քաղաքական իրավիճակը չպետք է խոչընդոտի Սիրիայի կարիքավոր  ժողովրդին հումանիտար օգնության ահսանելիությանը»:

Նա հավելել է. «Պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն Սիրիայի վերականգնման հիմնական ծրագրերի իրականացմանն  այդ թվում էլեկտրաէներգիայի ոլորտում, քանի որ կարևոր նշանակություն ունեն հիմնական ծառայությունների հասանելիությունը վերականգնելու հարցում: Անօրինական պատժամիջոցները շատ դեպքերում խոչընդոտում են Սիրիայի վերականգնմանն ու մարդասիրական օգնության առաքմանը, հետաձգելով նաև փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը»: