Իրանը նավթի արդյունահանման ամենաբարձր տոկոսային աճն է գրանցել աշխարհում
https://parstoday.ir/hy/news/iran-i177814-Իրանը_նավթի_արդյունահանման_ամենաբարձր_տոկոսային_աճն_է_գրանցել_աշխարհում
2021 թվականին աշխարհի առաջատար 10 արդյունահանող երկրների շարքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը գրանցել է նավթի արդյունահանման ամենաբարձր տոկոսային աճը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 23, 2022 17:01 Asia/Tehran
  • Իրանը նավթի արդյունահանման ամենաբարձր տոկոսային աճն է գրանցել աշխարհում

2021 թվականին աշխարհի առաջատար 10 արդյունահանող երկրների շարքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը գրանցել է նավթի արդյունահանման ամենաբարձր տոկոսային աճը։

Forbes ամսագիրը հայտարարել է, որ 2021 թվականին Իրանն օրական արդյունահանել է 3,2 միլիոն բարել նավթ և եղել է աշխարհում նավթ արդյունահանող 7-րդ երկիրը։

Համաձայն այս զեկույցի՝ 2021 թվականին աշխարհում արդյունահանվող նավթի ընդհանուր ծավալի 4,1 տոկոսը բաժին է հասնում Իրանին։ 2020 թվականին աշխարհում գրանցվել է նավթի սպառման ծավալի ամենամեծ նվազումը պատմության մեջ, իսկ աշխարհում նավթի սպառման 9 տարի ավելանալուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, համաշխարհային շուկայում սև ոսկու պահանջարկը նվազել է 9 տոկոսով։

Օրական 18,7 միլիոն բարել սպառմամբ ԱՄՆ ​​2021 թվականին աշխարհում նավթի ամենամեծ սպառողն էր, որը 2020 թվականի համեմատ աճել է 8,7 տոկոսով։

ԱՄՆ-ում նավթի ամենաբարձր սպառումը գրանցվել է 2005 թվականին, որը 9 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։