Իրանը նավթի արդյունահանման ամենաբարձր տոկոսային աճն է գրանցել աշխարհում
2021 թվականին աշխարհի առաջատար 10 արդյունահանող երկրների շարքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը գրանցել է նավթի արդյունահանման ամենաբարձր տոկոսային աճը։
Forbes ամսագիրը հայտարարել է, որ 2021 թվականին Իրանն օրական արդյունահանել է 3,2 միլիոն բարել նավթ և եղել է աշխարհում նավթ արդյունահանող 7-րդ երկիրը։
Համաձայն այս զեկույցի՝ 2021 թվականին աշխարհում արդյունահանվող նավթի ընդհանուր ծավալի 4,1 տոկոսը բաժին է հասնում Իրանին։ 2020 թվականին աշխարհում գրանցվել է նավթի սպառման ծավալի ամենամեծ նվազումը պատմության մեջ, իսկ աշխարհում նավթի սպառման 9 տարի ավելանալուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, համաշխարհային շուկայում սև ոսկու պահանջարկը նվազել է 9 տոկոսով։
Օրական 18,7 միլիոն բարել սպառմամբ ԱՄՆ 2021 թվականին աշխարհում նավթի ամենամեծ սպառողն էր, որը 2020 թվականի համեմատ աճել է 8,7 տոկոսով։
ԱՄՆ-ում նավթի ամենաբարձր սպառումը գրանցվել է 2005 թվականին, որը 9 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։