Ընդգծվել է Թեհրան-Պեկին ռազմավարական տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i178218-Ընդգծվել_է_Թեհրան_Պեկին_ռազմավարական_տնտեսական_համագործակցության_ընդլայնման_անհրաժեշտությունը
Իրանի և Չինաստանի նախագահները մեկ ժամ տևած հեռախոսազրույցում քննարկել են միջազգային և տարածաշրջանային կարևորագույն զարգացումները և ընդգծել երկկողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2022 04:27 Asia/Tehran
  • Ընդգծվել է Թեհրան-Պեկին ռազմավարական տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի և Չինաստանի նախագահները մեկ ժամ տևած հեռախոսազրույցում քննարկել են միջազգային և տարածաշրջանային կարևորագույն զարգացումները և ընդգծել երկկողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, Էբրահիմ Ռայիսին նշել է, որ այլ երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը և միակողմանի ու ապակառուցողական քաղաքականութունը սպառնալիք է համաշխարհային խաղաղության և անվտանգության համար։

ԻԻՀ նախագահը հավելել է, որ ազգային ինքնիշխանության հարգումն ու երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքն է և այդ շրջանակում Թեհրանն աջակցում է Չինաստանի  սկզբունքային քաղաքականությունը։

Նշելով, որ Իրանը վճռական է համակողմանիորեն զարգացնել հարաբերությունները Չինաստանի հետ՝ անկախ միջազգային զարգացումներից, Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ սառը պատերազմի օրինակը կրկնելու ԱՄՆ-ի ջանքերը վկայում են երկրի թուլության մասին: 

Ի պատասխան Չինաստանի նախագահի կողմից Իրանի և հարևանների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման քաղաքականության և դրա ձեռքբերումների մասին բարձր գնահատականի,  Ռայիսին ասել է. «Իրանի վարած քաղաքականությունը ենթահող է  ստեղծել  Արևմտյան Ասիայում անվտանգության և հավաքական զարգացման համար և կարող է մոդել լինել տարածաշրջանում քաղաքական վստահության և տնտեսական զարգացման ամրապնդման համար»:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն Իրանի 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում Ռայիսիի հետ  երկրորդ հեռախոսազրույցում անդրադառնալով տարածաշրջանային կայունության պահպանման կարևորությանը և այդ հարցում Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական դերին, հավելել է, որ Պեկինը դեմ է ճնշման քաղաքականությանն ու միակողմանիությանը։