Հուլիս 30, 2022 17:33 Asia/Tehran
  • Իրանում լրտեսության մեղադրանքով Շվեդիայի քաղաքացի է ձերբակալվել

ԻԻՀ-ի հետախուզության նախարարության անվտանգության ուժերը հայտնաբերել և ձերբակալել են Շվեդիայի քաղաքացուն՝ լրտեսության մեղադրանքով։

Շվեդ ամբաստանյալը, ով Իրան կատարած իր նախորդ բազմակի այցերի ժամանակ հայտնվել է Հետախուզության նախարարության հակալրտեսական ստորաբաժանման կասկածյալների ցուցակում, կասկածելի վարքագծի և հաղորդակցության պատճառով: Երկիր մուտք գործելունպահի նրա բոլոր տեղաշարժերը, հաղորդակցությունները, շրջագայությունները երկրի տարբեր քաղաքներ (որոնք բացարձակապես իրականացվել են զբոսաշրջային ուղղություններից և ընթացակարգերից դուրս) մինչև ԻԻՀ-ի սահմաններից դուրս գալը գտնվել է Անվտանգության նախարարության հակալրտեսության հմուտ գործակալների անմիջական հսկողության ներքո։

Ձերբակալված շվեդ կասկածյալը նախքան Իրան մեկնելը Սիոնիստական ​​ռեժիմի կողմից օկուպացված տարածքներ մեկնելու անցյալ ունի:

Իրանի անվտանգության նախարարությունը շեշտել է.«Նախարարությունն իր կարմիր գիծն է համարում երկրի անվտանգությունն ու ժողովրդի խաղաղությունը և անկախ արևմտա-սիոնիստական ​​աղմուկ աղաղակներից վճռականորեն արձագանքում է երկրի անվտանգության սահմանների ամենափոքր խախտմանը»։

Պիտակ