Իրանի ԱԳՆ խոսնակ. Հայացք դեպի Արևելք պետք է լինի ռազմավարական
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Տարածաշրջանում և աշխարհում ռազմավարական հավասարակշռությունները փոխվում են արևմուտքից դեպի արևելք»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին Իրան-Չինաստան բարեկամության միության անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Այսօր տարածաշրջանի ժողովուրդները բացասական մոտեցում են ցուցաբերում Ամերիկայի նկատմամբ, իսկ արաբական կառավարությունները փորձում են հավասարակշռել իրենց հարաբերությունները Ամերիկայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ»։
Անդրադառնալով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից հայացքը դեպի արևելք ուղղելու շեշտադրմանը, Քանանի Չաֆին հավելել է. «Իրանում դեպի արևելք նայելը և արևելյան երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը պետք է լինեն ռազմավարական և ոչ թե լոկ մարտավարական մոտեցում Արևմուտքի նկատմամբ»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio