ԻԼԻՊ-ը ստանձնել է Քաբուլում իրականացված ահաբեկաչական հարձակման պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i178716-ԻԼԻՊ_ը_ստանձնել_է_Քաբուլում_իրականացված_ահաբեկաչական_հարձակման_պատասխանատվությունը
ԻԼԻՊ-ը ստանձնել է Քաբուլում իրականացված ահաբեկաչական հարձակման պատասխանատվությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 06, 2022 09:36 Asia/Tehran

ԻԼԻՊ-ը ստանձնել է Քաբուլում իրականացված ահաբեկաչական հարձակման պատասխանատվությունը:

Ուրբաթ օրը Քաբուլ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով 8 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել։

Իարնի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ ԻԼԻՊ-ը ստանձնել է  Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմուտքում հոսեյնական սգավորների մասնակցությամբ կայացած միջոցառման ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։

Թալիբների անվտանգության հրամանատարության խոսնակ Խալիդ Զադրանն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի Սարքյարիզ  շրջանում։

Աֆղանստանում, հատկապես Քաբուլ, Կունդուզ և Բալխ նահանգներում, վերջին ամիսներին տեղի ունեցած բազմաթիվ ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, հավատացյալներ և ուսանողներ: Հարձակումների մեծ մասի պատասխանատվությունը ստանձնել է  ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը։