Իրանը հավատարիմ է մեկ Չինաստանի քաղաքականությանը՝ տարածաշրջանային կայունության պահպանման համար. Ամիր-Աբդոլլահիան
https://parstoday.ir/hy/news/iran-i178844-Իրանը_հավատարիմ_է_մեկ_Չինաստանի_քաղաքականությանը_տարածաշրջանային_կայունության_պահպանման_համար._Ամիր_Աբդոլլահիան
Իրանը մեկ Չինաստանի քաղաքականություն է վարում տարածաշրջանային կայունության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցում, գրում է Mehr-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2022 08:45 Asia/Tehran
  • Իրանը հավատարիմ է մեկ Չինաստանի քաղաքականությանը՝ տարածաշրջանային կայունության պահպանման համար. Ամիր-Աբդոլլահիան

Իրանը մեկ Չինաստանի քաղաքականություն է վարում տարածաշրջանային կայունության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցում, գրում է Mehr-ը։

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, այդ թվում՝ տնտեսական եւ առևտրային հարաբերությունների ընդլայնումը, ինչպես նաեւ պատժամիջոցների չեղարկման շուրջ ընթացող բանակցությունները։

Ամիր-Աբդոլլահիանը կոչ է արել սիներգետիկ ջանքեր գործադրել Իրանի եւ Չինաստանի պաշտոնյաների կողմից երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Այդ կապակցությամբ նա չինացի գործընկերոջը հրավիրել է այցելել Թեհրան։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցի վերաբերյալ Ամիր-Աբդոլլահիանը դատապարտել է ամերիկացիների պահվածքը Պեկինի նկատմամբ։ Տարածաշրջանային կայունության պահպանման համար Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մեկ Չինաստանի քաղաքականությանը։

Ինչ վերաբերում է Վիեննայի բանակցությունների վերջին զարգացումներին, Ամիր-Աբդոլլահիանն ասել է, որ իրանական կողմը հաստատակամ է կայուն եւ տեւական համաձայնության հասնելու հարցում։ Նա նաեւ ընդգծել է, որ համաձայնության հասնելու համար ԱՄՆ-ն պետք է իրատեսական պատասխան տա Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական առաջարկներին։

Վան Ին նաեւ բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը Չինաստանի տարածքային ամբողջականության հարցում՝ ասելով, որ աշխարհի շատ երկրներ դեմ են ԱՄՆ միջամտությանը ներքին գործերին։