Թեհրանում Գերմանիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն
Համբուրգում Սուրբ Ղուրանի պղծումից հետո, Թեհրանում Գերմանիայի դեսպանի բացակայության պատճառով, դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն:
Համբուրգ քաղաքում փոքրաթիվ մարդկանց կողմից Սուրբ Ղուրանը և իսլամական սրբությունները վիրավորելու սադրիչ գործողությունից հետո, Թեհրանում Գերմանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն: Ժամանակավոր հավատարմատարին ասվալ է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի նման վիրավորական քայլի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի առաջին վարչության ղեկավարը, դատապարտելով հոսեյնական Թասուայի օրերին իրկանացված վիրավորական ակցիան, այն որակել է ատելություն, բռնություն և ծայրահեղականություն տարածելու վառ օրինակ և ասել. «Իրանը Գերմանիայի կառավարությանը պատասխանատու է համարում այս հարցում և պահանջում է խստորեն վերաբերվել այս նվաստացուցիչ գործողության հեղինակների նկատմամբ»: