Համաշխարհային բանակային խաղերում Իրանը նվաճել է 14 մեդալ
https://parstoday.ir/hy/news/iran-i179362-Համաշխարհային_բանակային_խաղերում_Իրանը_նվաճել_է_14_մեդալ
Բանակային խաղերի ուսանողական օլիմպիադայում Իրանի ԶՈՒ թիմը նվաճել է 14 եմդալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2022 14:04 Asia/Tehran
  • Համաշխարհային բանակային խաղերում Իրանը նվաճել է 14 մեդալ

Բանակային խաղերի ուսանողական օլիմպիադայում Իրանի ԶՈՒ թիմը նվաճել է 14 եմդալ:

Օգոստոսի 4-ից 12-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում անցկացվել է աշխարհի բանակների (SEZM) սպայական համալսարանների ուսանողների մրցումների երրորդ փուլը՝ լողի, վոլեյբոլի, ռազմական հնգամարտի, կողմնորոշման, աթլետիկայի, հրաձգության և ամառային բիաթլոնի (կրկնակի) յոթ մարզաձևերում։

ԻԻՀ-ի բանակի պատասխանատվությամբ և հսկողությամբ լողի, վոլեյբոլի, կողմնորոշման և ռազմական հնգամարտի, ինչպես նաև ԻԻՀ-ի ոստիկանության հրամանատարության պատասխանատվությամբ և հսկողության ներքո գտնվող հրաձգության և աթլետիկայի հավաքական թիմերը զինված ուժերի ուսանողներից կազմված քարավանի տեսքով ուղարկվել են մասնակցելու այս մրցումներին:

Իրանական 76 հոգանոց թիմը, որը 6 մարզաձևերում մրցել է 20 երկրների թիմերի հետ, նվաճել է 1 ոսկե, 6 արծաթե և 7 բրոնզե և ընդհանուր առմամբ 14 մեդալ։