Ղալիբաֆ․ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ Իրանի և Իրաքի պայքարը շարունակվելու է
https://parstoday.ir/hy/news/iran-i249260-Ղալիբաֆ_ԱՄՆ_ի_և_Իսրայելի_դեմ_Իրանի_և_Իրաքի_պայքարը_շարունակվելու_է
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ինչպես Իրանը և Իրաքը «Ռամադանի» պատերազմում տապալեցին ԱՄՆ-ին և պարտության դառը համը զգալ տվեցին, այնպես էլ շարունակելու են դիմակայել իմպերիալիզմին։
(last modified 2026-08-21T13:26:19+00:00 )
Օգոստոս 21, 2026 16:54 Asia/Tehran
  • Ղալիբաֆ․ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ Իրանի և Իրաքի պայքարը շարունակվելու է

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ինչպես Իրանը և Իրաքը «Ռամադանի» պատերազմում տապալեցին ԱՄՆ-ին և պարտության դառը համը զգալ տվեցին, այնպես էլ շարունակելու են դիմակայել իմպերիալիզմին։

Նա ընդգծել է, որ այն ժամանակ, երբ Իրանի և Իրաքի մարտիկները միմյանց կարիքն ունեին, նրանք կանգնեցին միմյանց կողքին, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի դավադրության ժամանակ։

Ղալիբաֆը հավելել է․ «Վերջին պատերազմի ընթացքում նույնպես Իրաքի ժողովուրդը ոտքի կանգնեց։ Այս պայքարի խորհրդանիշը նահատակ Աբու Մեհդի ալ-Մոհանդիսի և նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի արյունն է, որը միախառնվեց այս հողում»։

Նշելով, որ Դիմադրության ճակատն այսօր Իսրայելի ռեժիմի դեմ ավելի ավելի ակտիվ է, քան երբևէ, Ղալիբաֆն ասել է․ «Մենք, իմամի և նահատակների հետ միասին, աստվածային ավանդույթների ճանապարհը եղբայրության և միասնության ոգով առաջ ենք տանում՝ յուրաքանչյուր ժողովրդի, հոգևոր առաջնորդության և հեղափոխության սիրելի առաջնորդի կողքին»։