Իրանի հետախուզական ուժերը ձերբակալել են վտանգավոր ահաբեկչի
ԻԻՀ տեղեկատվության նախարարությունը հայտարարել է արտասահմանում գործող ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկի ձերբակալության մասին։
Հայտարարության մեջ ասվում է. «Հետախուզական ուժերի անձնուրաց գործողությունների շնորհիվ ձերբակալվել է արտասահմանում գործող շատ վտանգավոր ահաբեկիչ»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ձարբակալվածն ահաբեկչական գործողություններ է կազմակերպել չորս երկրում և Սիրիայի ճգնաժամի գագաթնակետին, անդամագրվելով թաքֆիրական-ահաբեկչական խմբավորմանը, Հալեպ ու Համա քաղաքներում իրականացրել է մի շարք ահաբեկչական գործողություններ:
Նախարարությունը նաև հայտնում է, որ ձերբակալված ահաբեկիչն, ով ծանր սպառազինության մասնագետ է, սրբավայրերի պաշտպանների կողմից թաքֆիրականա ահաբեկիչների նկատմամբ գրանցած հաղթանակից հետո, իր գործունեությունն իրականացրել է Իրանի հարևան երկրներում և միանալով մեկ ուրիշ ահաբեկչական խմբավորման, շարունակել է Իրանի ժողովրդի և երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները: