Առաջին բեռնափոխադրումը Չաբահարից Ուզբեկստան և Չինաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i179786-Առաջին_բեռնափոխադրումը_Չաբահարից_Ուզբեկստան_և_Չինաստան
Ուզբեկստանի, Իրանի և Թուրքմենստանի իշխանությունները համաձայնության են եկել բեռնափոխադրումների միջազգային կանոնների պարզեցման շուրջ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 18, 2022 19:11 Asia/Tehran
  • Առաջին բեռնափոխադրումը Չաբահարից Ուզբեկստան և Չինաստան

Ուզբեկստանի, Իրանի և Թուրքմենստանի իշխանությունները համաձայնության են եկել բեռնափոխադրումների միջազգային կանոնների պարզեցման շուրջ։

Ուզբեկստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ մոտ ապագայում Չաբահար նավահանգստից դեպի այս երկիր և Ուզբեկստանով բեռնափոխադրումներ կկազմակերպվեն Չինաստան-Եվրոպա երթուղով։

Աշխաբադում Միջազգային տրանսպորտային համաժողովի շրջանակներում քննարկվել է Թուրքմենստանի հետ Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքով դեպի Թուրքիա (Վանա լճով) փոխադրումների կազմակերպման վերաբերյալ համաձայնագրի հնարավորությունը։

Ավելի վաղ, Ուզբեկստանի և Թուրքմենստանի տրանսպորտի պատասխանատուները պայմանավորվել են Աշխաբադի համաձայնագրի շրջանակներում ընդլայնել համագործակցությունը Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան և Օման տրանսպորտային միջանցքի բոլոր մասնակիցների հետ։