Եվրասիա արտահանվող ապրանքների 80 տոկոսի համար զրոյական մաքսատուրք է սահմանվել
https://parstoday.ir/hy/news/iran-i180086-Եվրասիա_արտահանվող_ապրանքների_80_տոկոսի_համար_զրոյական_մաքսատուրք_է_սահմանվել
Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի արտահանման արտաքին շուկաների զարգացման գրասենյակի ղեկավար Ռամին Ռազազին ասել է. «Եվրասիական միության անդամ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրում 12000 ապրանք ունի միջազգային ծածկագիր (SH code), որից 80 տոկոսը արտահանման զրոյական մաքսատուրքեր ունի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2022 12:43 Asia/Tehran
  • Եվրասիա արտահանվող ապրանքների 80 տոկոսի համար զրոյական մաքսատուրք է սահմանվել

Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի արտահանման արտաքին շուկաների զարգացման գրասենյակի ղեկավար Ռամին Ռազազին ասել է. «Եվրասիական միության անդամ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրում 12000 ապրանք ունի միջազգային ծածկագիր (SH code), որից 80 տոկոսը արտահանման զրոյական մաքսատուրքեր ունի։

Անդրադառնալով Եվրասիայի հետ ազատ առևտրի համաձայնագրին՝ Ռազազին ասել է. «Այս համաձայնագիրը լավ հնարավորություն  է, որից կարող է օգտվել Իրանը»։

Նա նշել է, որ Իրանի արտահանվող ապրանքների որակը մրցակցում է այլ երկրների ապրանքների հետ հավելելով.«Ոչ նավթային ապրանքների արտահանումը այն ուղիներից մեկն է, որը կարող է նպաստել ազգային արժույթի արժեքի բարձրացմանը»։

Եվրասիական տնտեսական միությունը ներառում է հինգ երկիր՝ Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան և Բելառուս, իսկ ստորագրված համաձայնագրի շրջանակներում այս երկրներ արտահանվող իրանական 502  անուն ապրանքներ արտոնյալ մաքսատուրքեր են ստացել։