Իրանն Իրաքին առաջարկ է ներկայացրել՝ քաղաքական փակուղին լուծելու համար
Օգոստոս 29, 2022 18:48 Asia/Tehran
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Իրանը անհրաժեշտ առաջարկներ է ներկայացրել Իրաքին՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար»։
Նասեր Քանանի Չաֆին ասել է.«Իրանը կարծում է, որ իրաքցի եղբայրների խելամտության, և փորձի շնորհիվ, Իրաքը դուսր կգա փակուղուց»:
Քանանին հավելել է.«Իրանը շատ լավ և սերտ հարաբերություններ ունի Իրաքի հետ և այդ երկրի պաշտոնյաների հետ տարբեր մակարդակներով խորհրդակցությունները շարունակվում են»։
«Իրաքում քաղաքական տարաձայնությունները, խնդիրները և թյուրիմացությունները լուծելու համար Իրանի խորհուրդն է երկխոսել, օգտագործել ներքաղաքական մոտեցումները և ապավինել օրենքին: Իրաքում կան լավ իրավական կարողություններ».-ասել է Չաֆին:
Պիտակ