Իրանի ԱԳՆ. Թեհրանը ցանկանում է տեսնել կայուն, անվտանգ և հզոր Իրաք
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրաքում վերջին զարգացումների վերաբերյալ, որում ասված է. «Թեհրանը միշտ ցանկանում է տեսնել կայուն, անվտանգ և հզոր Իրաք»։
Հայտարարության մեջ ասված է. «Ողջունելով Իրաքում խաղաղության հաստատումն Իրանը ցավակցում է զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին և բարձր է գնահատում Իրաքի կառավարության, ժողովրդի և բոլոր իրավական կառույցների իմաստությունը և նրբանկատությունը՝ ապստամբությունը հաղթահարելու հարցում»:
Նախարարությունը հավելում է. «Իրանը կրկին ընդգծում է, որ ներկա ճգնաժամը հաղթահարելոււ Իրաքի միակ տարբերակը երկխոսությունն է, քաղաքացիների իրավունքների պահպանումը, հարգանքն իրավական կառույցների, Սահմանադրության և քաղաքական գործընթացների նկատմամբ»։
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ցանկանում է ունենալ կայուն, անվտանգ, հզոր Իրաք, որը կառուցողական դեր կխաղա տարածաշրջանային զարգացումներում: «Թեհրանը երբեք չի հրաժարվել Իրաքի քաղաքական և իրավական գործընթացներին և կառույցներին իր աջակցությունից»,- ասված է հայտարարության մեջ: