ԻԻՀ բանակ. Տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար այլ երկրների ներկայության կարիքը չկա
ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալն ընդգծել է. «Տարածաշրջանի երկրները, այդ թվում այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են Իրանը և Հնդկաստանը, կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, և այլ երկրների ներկայության կարիքը չկա»։
Ծովակալ Հաբիբոլլա Սայարին Հնդկաստանի պաշտպանության ազգային համալսարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է. «Երկու երկրները կարող են ընդլայնել համագործակցությունը ծովային ահաբեկչության, ծովահենության և ծովային մաքսանենգության դեմ պայքարի, գերտերությունների ազդեցությանը հակազդելու, էներգետիկ անվտանգության և բազմաթիվ այլ ոլորտներում»։
Ծովակալ Սայարին հավելել է. «Իրանն ու Հնդկաստանը Հնդկական օվկիանոսում ունեն ընդհանուր շահեր և պետք է ընդլայնեն համագործակցությունն այս ոլորտում»:
Նա նշել է. «Մենք դեմ ենք տարածաշրջանի ռազմականացմանը: Տարածաշրջանի երկրները կարող են ապահովել դրա անվտանգությունը և այլ երկրների կարիքը չկա»:
Հանդիպմանը Հնդկաստանի պաշտպանության ազգային համալսարանի պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Ռադեշ Մոգան ասել է. «Հնդկաստանի ժողովուրդը դրական է վերաբերվում Իրանի Իսլամական Հանրապետությանը»։