Աշխարհի ֆուտբոլի առաջնության գավաթի բացման արարողությունը Թեհրանի Միլադ աշտարակում
https://parstoday.ir/hy/news/iran-i180910-Աշխարհի_ֆուտբոլի_առաջնության_գավաթի_բացման_արարողությունը_Թեհրանի_Միլադ_աշտարակում
Թեհրանի Միլադ աշտարակի կոնֆերանս դահլիճում Իրանի ֆուտբոլի հայտնի գործիչների ներկայությամբ կայացել է աշխարհի ֆուտբոլի առաջնության գավաթի բացման արարողությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 01, 2022 19:03 Asia/Tehran
  • Աշխարհի ֆուտբոլի առաջնության գավաթի բացման արարողությունը Թեհրանի Միլադ աշտարակում

Թեհրանի Միլադ աշտարակի կոնֆերանս դահլիճում Իրանի ֆուտբոլի հայտնի գործիչների ներկայությամբ կայացել է աշխարհի ֆուտբոլի առաջնության գավաթի բացման արարողությունը։

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Կատարում՝ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը B խմբում է Անգլիայի, Ամերիկայի և Ուելսի հետ:

Մայիսին Դուբայում մեկնարկած Աշխարհի գավաթի շրջագայությունը նախատեսվում է անցկացնել 51 երկրում, այդ թվում՝ աշխարհի գավաթին մասնակցող 31 երկրներում։

Հինգշաբթի օրը Սիդնեյից Իրան է ժամանել մրցաշարի գավաթը:

Թեհրանում աշխարհի ֆուտբոլի առաջնության գավաթի բացուման արարողությունը Միլադ աշտարակում հավաքել է մեծ թվով իրանցի ֆուտբոլիստների:

Արարողության մյուս հյուրերի թվում էին նաև Իրանի լիգայում խաղացող օտարերկրյա ֆուտբոլիստներ: