Ղարիբ Աբադի. Միակողմանի պատժամիջոցները խոչընդոտել են զարգացնալու՝ Իրանի ժողովրդի հնարավորությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i181930-Ղարիբ_Աբադի._Միակողմանի_պատժամիջոցները_խոչընդոտել_են_զարգացնալու_Իրանի_ժողովրդի_հնարավորությանը
Իրանի Մարդու իրավունքների շտաբի քարտուղար և դատական ​​համակարգի միջազգային հարցերով տեղակալն ասել է. «ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խոչընդոտել են զարգանալու՝ Իրանի ժողովրդի հնարավորությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2022 07:18 Asia/Tehran
  • Ղարիբ Աբադի. Միակողմանի պատժամիջոցները խոչընդոտել են զարգացնալու՝ Իրանի ժողովրդի հնարավորությանը

Իրանի Մարդու իրավունքների շտաբի քարտուղար և դատական ​​համակարգի միջազգային հարցերով տեղակալն ասել է. «ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խոչընդոտել են զարգանալու՝ Իրանի ժողովրդի հնարավորությանը»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակում,  Քազեմ Ղարիբաբադին Ժնևում հանդիպել  է զարգացման իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Սաադ ալ Ֆարջիի հետ։

Հանդիպմանը Ղարիբ Աբադին ասել է. «Մենք ակնկալում ենք, որ բոլոր   հատուկ զեկուցողները, հատկապես նրանք, ովքեր առնչվում են տնտեսական իրավունքի հետ, կառավարություններին խնդրեն լուծել զարգացման իրավունքի իրացման ճանապարհին առկա խոչընդոտներն ու մարտահրավերները, հատկապես միակողմանի պատժամիջոցները, քանի որ դրանք ոտնահարում են մարդու իրավունքները»: .

Ներկայացնելով Իրանի գործողությունները զարգացման իրավունքի իրացման ուղղությամբ, և անդրադառնալով Իրանի վերաբերյալ միակողմանի հարկադրանքի միջոցների գծով հատուկ զեկուցողի զեկույցին, Ղարիբ Աբադին զարգացման իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին խնդրել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել պատժամիջոցների տակ գտնվող երկրների զարգացմանը խոչընդոտելու հարցի վրա։

Ժնևում ՄԱԿ-ի զարգացման իրավունքի հատուկ զեկուցող Սաադ ալ-Ֆարաջը նշել է, որ միակողմանի պատժամիջոցների կիրառումն իշխանության չարաշահման օրինակ է, որը կարող է խնդիրներ առաջացնել զարգացման իրավունքի իրացման հարցում։