Ամիր Աբդոլլահյան. Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է
Թեհրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է»:
Թեհրանում իր առաքելության ավարտին, ՌԴ դեսպան Լևան Ճագարյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի հետ:
Հանդիպմանն Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի դեսպանին՝ Թեհրանում իր առաքելության ընթացքում գործադրած ջանքերի համար և անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման համար հիմքեր ստեղծելու գործում դեսպանների դերին, ընդգծել Իրան-ՌԴ երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի վերջնականացման անհրաժեշտությունը:
Անընդունելի համարելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային բախումներն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է վեճերը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
Նա նշել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանակացած փոփոխություն անընդունելի է և անհրաժեշտ է փորձել վերականգնել տարածաշրջանի խաղաղությունը:
Հանդիպմանը Լևան Ջագարյանը նշել է, որ Իրանում առաքելությունն իր քաղաքական կյանքի կարևոր մաս է կազմել, իսկ ԻԻՀ առաջնորդի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն այդ առաքելության լավագույն հիշողությունը: