ԻՀՊԿ-ի վերջնագիրը Բաքվին. Իրանը զրահատեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին
https://parstoday.ir/hy/news/iran-i182036-ԻՀՊԿ_ի_վերջնագիրը_Բաքվին._Իրանը_զրահատեխնիկա_է_տեղակայում_Ադրբեջանի_հետ_սահմանին
Սահմանների աշխարհաքաղաքական փոփոխության վերաբերյալ ԻՀՊԿ-ի կողմից Բաքվին ուղղված լուրջ նախազգուշացումից հետո, Իրանը ռազմական ուժ է տեղակայել երկրի հյուսիս-արևմտյան սահմաններին։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 15, 2022 07:41 Asia/Tehran

Սահմանների աշխարհաքաղաքական փոփոխության վերաբերյալ ԻՀՊԿ-ի կողմից Բաքվին ուղղված լուրջ նախազգուշացումից հետո, Իրանը ռազմական ուժ է տեղակայել երկրի հյուսիս-արևմտյան սահմաններին։

Էթեմադ օնլայն կայքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է իրանական տանկերի և ռազմական տեխնիկայի տեղաշարժը դեպի հյուսիս-արևմտյան սահմաններ, այդ թվում՝ Իրանի հետ Ադրբեջանի սահման։

Որոշ աղբյուրներ հայտնել են նաև, որ   ռազմական մեքենաները շարժվում են դեպի Իրանի և Ադրբեջանի սահման։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը նախազգուշացրել էր սահմանների աշխարհաքաղաքականությունը փոխելու կապակցությամբ։

Սաեդ Նյուզ գործակալության հաղորդմամբ, ԻՀՊԿ-ն թվիթերյան հաղորդագրությամբ հայտարարել է.«ԻԻՀ-ն միջազգային սահմանների խախտումն ու տարածաշրջանում քաոսի ստեղծումը համարում է մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմի նպատակների ուղղությամբ արված քայլ և դատապարտելով այդ գործողությունները և նախազգուշացնելով դրա հեղինակներին՝ հայտարարում է, որ տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխություն Իրանի կարմիր գիծն է»։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նույնպես Իրանում ՌԴ-ի նախկին դեսպան Լևան Ճագարյանը հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հայտարարել էր էր.«Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն  անընդունելի է»:

Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել նոր բախումներ: