Քանանի Չաֆի. Սիոնիստական ռեժիմը միշտ սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը Սիոնիստական ապարտեիդի ռեժիմի հիմքը համարել է ագրեսիայի և խաղաղությանը սպառնացող վտանգ:
1982 թվականի սեպտեմբերի 16-ից 18-ը սիոնիստ զինվորները հարձակվել են պաղեստինյան Սաբրա և Շաթիլա ճամբարների վրա՝ որտեղ ավելի քան 20 հազար մարդ կար, և կոտորել դրանց բնակիչներին:
Հարձակման զոհերի թիվը հասել է 3500-ի։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Նասեր Քանանի Չաֆին ուրբաթ օրը սոցցանցերի իր անձնական էջում անդրադարձել է Սաբրա և Շաթիլա ճամբարներում պաղեստինցի փախստականների դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների 40-րդ տարելիցին և գրել. «Այսօր քառասուն տարի է անցել Սիոնիստական արյունարբու ռեժիմի և նրա հանցակիցների կողմից Բեյրութի հարավում գտնվող Սաբրա և Շաթիլա ճամբարներում պաղեստինցի փախստականների եռօրյա նողկալի սպանդից. Սա այս կեղծ ռեժիմի առաջին հանցագործությունը չէր, ոչ էլ վերջինը»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ Սիոնիստական ապարտեիդի ռեժիմը հիմնված է ագրեսիայի, հանցագործության և միջազգային օրենքների ու մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա և միշտ սպառնալու է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը: