Ղարիբաբադի. Միակողմանի հարկադրանքի միջոցները կործանարար ազդեցություն ունեն մարդու իրավունքների վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i182136-Ղարիբաբադի._Միակողմանի_հարկադրանքի_միջոցները_կործանարար_ազդեցություն_ունեն_մարդու_իրավունքների_վրա
Իրանի դատական ​​իշխանության միջազգային հարցերով տեղակալ, Մարդու իրավունքների շտաբի քարտուղար՝ Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Միակողմանի հարկադրանքի միջոցները կործանարար ազդեցություն ունեն մարդու իրավունքների վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2022 08:32 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Միակողմանի հարկադրանքի միջոցները կործանարար ազդեցություն ունեն մարդու իրավունքների վրա

Իրանի դատական ​​իշխանության միջազգային հարցերով տեղակալ, Մարդու իրավունքների շտաբի քարտուղար՝ Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Միակողմանի հարկադրանքի միջոցները կործանարար ազդեցություն ունեն մարդու իրավունքների վրա»:

Քազեմ Ղարիբաբադին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի ժամանակ և զարգացման իրավունքի մասնագիտացված մեխանիզմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Երբ մենք խոսում ենք զարգացման իրավունքի մասին, պետք է նաև տեղյակ լինել. զարգացած երկրների պարտավորությունների ու հանձնառությունների մասին: Պետք է հաշվի առնել նաև այս իրավունքի իրացման մարտահրավերներն ու խոչընդոտները»։

Ղարիբ Աբադին հավելել է. Միակողմանի հարկադրանքի միջոցները բազմաթիվ կործանարար ազդեցություններ ունեն մարդու իրավունքների, հատկապես զարգացման իրավունքի իրացման վրա։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զարգացման իրավունքի մասնագիտացված մեխանիզմի ղեկավարը, հաստատելով զարգացման իրավունքի իրացման համար առկա խոչընդոտներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, հայտարարեց. «Զարգացման իրավունքի մասին կոնվենցիայի հոդվածներից մեկում պատշաճ ուշադրություն է դարձվել միակողմանի հարկադրանքի միջոցների հետևանքներին»: